Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Instagram սոցիալական ցանցը գնալով մեծ տարածում է գտնում և օրական այդ ցանցում տեղադրվում են հազարավոր լուսանկարներ ու վիդեոներ: Այսօր կտեսնենք, թե ինչպես միանգամից ներբեռնել այդ ցանցում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները: Հենց այս նպատակով ստեղծվել է Save-o-gram շատ պարզ ու օգտակար ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է Windows-ի սովորական ծրագիր, որի ծավալը ընդամենը 1Մբ է: Instagram-ում տեղադրված նկարներն ու վիդեոները ներբեռնելու համար բավական է բացել այս ծրագիրը և համապատասխան դաշտում գրել Instagram-ում գրանցված այն օգտատիրոջ անունը կամ պրոֆիլի հասցեն, ում տվյալները ուզում եք ներբեռնել:


Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի այդ օգտատիրոջ բոլոր լուսանկարներն ու վիդեոները: Նախքան ներբեռնելը կարող եք դիտել այդ տվյալները կամ նշել դրանցից մի քանիսը: Հնարավորություն կա նաև դիտել նկարները Slide Show ռեժիմում:


Կարող եք նաև սեղմել ներքևի աջ անկյունում գտնվող Instagram-ի նշանի վրա և փոխել ծրագրի մի շարք կարգավորումներ:


Վերջում նշեմ, այս ծրագրի միջոցով Instagram-ում կարող եք որոնել նկարներ ու վիդեոներ նաև հեշթեգերով: Դրա համար ծրագրի որոնման դաշտում օգտատիրոջ անունի կամ պրոֆիլի հասցեի փոխարեն պետք է գրել համապատասխան հեշթեգը:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -