Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown




Ես մեծացել եմ, տեսե՛ք: Կորավ նա, ով հավատում էր, թե հրաշքներ դեռ կան, ով հավատում էր ամենքի խոսքին, վստահում, նվիրվում անմնացորդ: Նա մահացավ, նա կորա՛վ, մարե՛ց: Նա հասկացավ , որ մենք կորցնում ենք մարդկանց: Նրանք գնում են մեզնից մի ակնթարթում, և մենք էլ ոչինչ չենք կարող դրա հետ անել, նրանք կարծես թե մահանում են, բայց ոչ, դա իսկական մահ չէ՛: Եվ մենք տալիս ենք ինքներս մեզ հարց. ՙԱստվա՛ծ իմ, որտե՞ղ է այն անձը, ում հետ ես կարող էի խոսել ամեն ինչից, նա, ում ես կարծում էի հարազատ՚: Օրինա՛կ երբ մահանում է զինվորը, կամ հարազատը, դա, իհարկե, ավելի վատ է: Բայց այդժամ դու գոնե գիտակցում ես, որ նա չկա, իսկ երբ կորցնում ես մարդուն՝դու գիտես, որ նա կա՝միաժամանակ չլինելով: Պարզապես անջատվում է հոգևոր կապը նրա հետ: Նա, իհարկե, կա քո ընկերների ցուցակում, նրա համարը կա քո հեռախոսում, բայց դու այլևս չես կարող նրան գրել, կամ զանգել ՝խոսելու համար, ինչպես առաջ: Այլև՛ս...այլև՛ս... Դու խելագարվում ես այն մտքից, որ չես կարող նրան վստահել գաղտնիքներդ, ծիծաղել հին կատակների վրա: Իսկ ամենավատն այն է, որ մենք չենք հասկանում, թե դա ե՞րբ եղավ: Դա կոտրում է մեր սիրտը...
Ու չէ՞ որ ոչ մի պատճառաբանություն չկա նրան, որ չեն զանգում, չեն գրում չեն հիշում: Ուրեմն պարզապես կարիքդ չեն զգում, թե չէ մյուս ՙՙՊատճառները՚՚ զուտ օդում ասված խոսքեր են: Ու այլևս ոչ մեկին չես ուզում մոտ ընդունել, որ գնալուց կրկին հոգիդ չտանեն:
Բայց, ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար, որ դեռևս կարող եմ ժպտալ ու երջանիկ լինել առանց այն մարդկանց, որոնց ժամանակին կյանքիս չափ սիրում էի...




Հեղինակային Կողքիդ՝սրտիդ մոտ

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -